Դեկտեմբերի 29-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 1/1 հասցեում «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  Հ. Ս.):

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Աստվածընկալ» կոչվող ձոր տանող ճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված (վարորդը` Ռ. Ռ.):