Associated Press գործակալության փոխանցմամբ Լոս Անջելեսում հաքերային հարձակման պատճառով մի քանի խոշոր ամերիկյան հրապարակումների տպագրությունը խափանվել է:  

Ըստ լրագրողների, վիրուսային ծրագրերը խափանել են ԱՄՆ ամենախոշոր՝ The Wall Street Journal և տպարանին պատկանող՝ The New York Times, The San Diego Union-Tribune, Los Angeles Times թերթերի լույսընծայումը։

Առկա տեղեկատվության համաձայն, համակարգիչների աշխատանքի  հետ կապված խնդիրներ կային դեռ ուրբաթ օրվանից, սակայն տեխնիկական թիմը չի կարողացել դրանք վերացնել նաև շաբաթ օրը: Ակնկալվում է, որ դա կարող է առնվազն ևս մեկ օր տևել: