Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 31-ին, ժամը 23:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:43-ին, մարվել՝ 01:07-ին:

Այրվել են Ն. Կ.-ի տան տանիքը՝ ամբողջությամբ (60 քմ) և ներսում կուտակած կենցաղային իրեր: