Հունվարի 3-ին, ժամը 06:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի երկու տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:12-ին:

Այրվել են տների տանիքները՝ 80 քմ և ննջասենյակի բաղդադե առաստաղից 1 քմ հատված: