Այսօր՝ հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:15-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակի նորակառույց կամրջի տակ տղամարդու դի կա:

Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դին, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր:

Փաստի առթիվ քննիչ Կ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Քննչական բաժինը աշխատում է 2 վարկածի ուղղությամբ. տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ՝ դժբախտ պատահար:

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում