ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է Սանկտ Պետերբուրգում: Պատարագին մասնակցելուց հետո՝ կեսօրին, ՌԴ նախագահին հնարավորություն են տվել Պետրոպավլովյան ամրոցում կրակել թնդանոթից:

Թնդանոթների համազարկը տեղի է ունենում ամեն օր կեսօրին:

Պուտինը նաև այցելել է Սառցե արձանների փառատոն, դիտել է ցուցանմուշները և լուսանկարվել երեխաների հետ: