2018թ. դեկտեմբերի 30-ին «Հանրապետական հիվանդանոցից» ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 03.45-ին հեմատոմա եւ սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ներկայացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, Շահումյանի շրջանի «Զուար» համայնքի «Տաք ջուր» կոչվող տեղամասի հսկիչ, 1964թ ծնված Ն.Ս.-ն:

Կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերի 29-ին ժամը 20-ի սահմաններում Շահումյանի շրջանի «Տաք ջուր» կոչվող տեղամասում Ն.Ս.-ին ծեծի են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ ծնված Ա. Շ-ն եւ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1968թ ծնված Ս.Ս-ն եւ 1972թ ծնված Ս.Թ-ն։

Հարկ է նշել, որ տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները նկատելով վիճաբանությունը, շտապել են դեպքի վայր եւ կանխել դրա հետագա ընթացքն ու հնարավոր հետեւանքները։

Նշված անձանցից, ինչպես նաեւ ականատես մեկ այլ անձից վերցվել են բացատրություններ։ Ն.Ս-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանաքները պարզելու ուղղությամբ ստուգումները շարունակվում են։