Հունաստանում ձյան տեղումներ են գրանցվել, եղանակային վատ պայմանների պատճառով  Ատիկայի շրջանների մեծ մասում դպրոցները փակվել են, իսկ Խալկիդիկի թերակղզում ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:

Հունաստանում եղանակը վատացել է դեկտեմբերի վերջից, ձյուն է տեղացել երկրի հյուսիսում և կենտրոնական մասում: Վատ եղանակին զոհ է գնացել արդեն 3 մարդ: 

Վերջին օրերին «Տելեմախ» ցիկլոնը հասել է Աթենք: Գիշերը տեղացել է մի քանի սանտիմետր ձյուն: Հունաստանի մայրաքաղաքում ձյունը հաճախ հանդիպող երույթ չէ. այն սովորաբար հալչում է մի քանի ժամ հետո: