Ամերիկայի Վիսկոնսին նահանգում 28-ամյա դայակ Մարիսսա Տիտսորտը սպանել է երկու ամսական տղային, հետո հանձնել  ծնողներին և ներկայացրել, թե փոքրիկը քնած է:

Դայակը քննիչներին ասել է, թե ինքը գիտեր, որ փոքրիկը մահացել է, բայց ինքը չի սպանել: Սակայն հետաքննության միջոցով պարզվել է, որ երեխային  սպանել է դայակը՝ նրա գլխին բութ առարկայով հարվածներ հասցնելով:  Այս մասին հայտնել է The Sun պարբերականը: 

Նշվում է, որ Մարիսսան, ով հղի է և շուտով լույս աշխարհ կբերի իր 6-րդ երեխային, շատ անգամ է աչքի  ընկել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքով: