ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վեդի-Լանջառ, Քուչակ-Ապարան և Լանջիկի ճանապարհահատվածներում գետնաբուք է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Արագածի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով Քուչակ - Ապարան ճանապարհահատվածը դժվարանցանելի է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: