Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին:

ՊԵԿ-ը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: