Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմին Ավետիսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։