Ձերբակալվել է հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը:

Ինչպես հայտնում է Ղազախստանի ՆԳՆ ներքին եւ արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաեւը, Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ Օմսկի մարզի տարածքում ձերբակալել են այս տարվա հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նարեկ Գուրուրյանին։

Հիշեցնենք, որ1997 թ․ ծնված Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հունվարի 3-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել: