Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզորյանը շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Շնորհակալ եմ պարոն վարչապետին ու կառավարության մյուս գործընկերներին՝ այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Ուզում եմ ասել, որ մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր ու շատ պատասխանատու աշխատանք»,-նշեց Արարատ Միրզոյանը։

Նա ասաց, որ դեռ բազմաթիվ առիթներ կլինեն հաշվետու լինելու՝ հավելելով, որ իրենք պատվով կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

«Մենք ենք տխրում, դուք չեք տխրում»,-արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։