«Ես երկու օր ֆեյսբուք չէի մտել, և երեկ, երբ, որ մտա ֆեյսբուք՝ հասկացա, որ գնել եմ մի «Մերսեդես», որը հետո դարձել է «Մայբախ», որն էլ հետո դարձել է զրահապատ, հետո F16-երով և միգերով ուղեկցվող սուզանավ, հետո իմացա իմ հոգևոր կրթություն ստանալու մասին լուր, պլաստիկ վիրահատությունների շարք է եղել՝ պարզվում է»,-այս մասին այսօր ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով չդադարող այն խոսակցություններին, որ իր համար նոր մեքենա են գնել։