Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, որն աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Պետք է ադեկվատ ընդունել դիմումի պահը. դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ, եւ ես կարծում եմ՝ պիտի գնամ այն թիմի հետ, որի հետ եկել եմ, եւ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ»,– ասաց Արա Սաղաթելյանը։