Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

«Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նրանք քննարկել են վերջին իրադարձությունները Սիրիայում»,- հայտնել է աղբյուրը:

ՀԻշեցնենք, որ փետրվարին Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպումներ անցկացնելու պետքարտուղարությունում: