ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:

Լուրը հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Այո, նա ինքնաբացարկ է հայտարարել: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, և նա է շարունակելու վարել դատը»,- նշեց Ալումյանը:

Հունվարի 10-ին ինքնաբացարկ էր հայտել նաև Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:

Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորինԻնքնաբացարկ ներկայացնելու համար հիմք էհանդիսացել այն հանգամանքըոր դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելովոր իրենց ընտանիքներնունեն բարեկամական կապեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումնայլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունըԳրավի կիրառումը թույլատրելիճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: