ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան որոշումներ է ստորագրել ըստ որի՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ մի շարք պաշտոնյաներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից: Ըստ այդ հրամանգրերի՝ աշխատանքից ազատվել են

վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Մանուկյանը,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանը,

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը,

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը,

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը,

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ  Արամ Խաչատրյանը, 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը,

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը,

Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը,

Վարչապետի օգնական Արփինե Դավոյանը,

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը,

Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Վարազդատ Կարապետյանը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը,

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը,

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ուլիխանյանը։ 

Նշենք, որ նրանք բոլոր այժմ ԱԺ պատգամավորներ են: