Այսօր՝ հունվարի 14-ին, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց Միրզոյանի կենսագրությունը, որից հետո ասաց. «Կարծում եմ՝ այս թեկնածությունը հավասարապես ընդունելի է թե′ իշխող մեծամասնության, թե′ ընդդիմադիր խմբակցությունների համար»:

Լիլիթ Մակունցի ելույթից հետո 30 րոպե ընդմիջում տրվեց: