Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արարատ Միրզոյանին հարցրեց, թե Աժ նախագահ ընտրվելու դեպքում պատրա՞ստ է սուպերվարչապետական համակարգը փոխելու համար միտված քայլեր անել և ԱԺ-ի քայլերին աջակցել: Հարցին ի պատասխան՝ Միրզոյանն ասաց.

«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը և մեր դժգոհություն արտահայտել որոշ կարգավորումների վերաբերյալ, ես նորից պետք է ասեմ՝ մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, անշուշտ, մենք ելնում ենք այն համնագամանքից, որ որոշակի բաներ նաև անձերով են պայմանավորված, և այն անձերը, ովքեր ի չարս կարող էին օգտագործել նախկինում, այժմ  ի բարօրություն մեր ժողովրդի կգործեն, բայց մենք չպետք է սահմանափակվենք անձերի առկայությամբ, համապատասխան և պետք է ստեղծենք անհրաժեշտ իրավական մեխանիզմները»:  

Մարուքյանին այդքան էլ չբավարարեց Միրզոյանի պատասխանը: Նա նշեց, որ հարցին ընդհանրական պատասխան տրվեց: