Այսօր՝ հունվարի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ վերսկսվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ  գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ բողոքի քննությունը մեկնարկել և հետաձգվել էր հունվարի 11–ին։