Հունվարի 13-ին՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ա. Հ.-ն և հայտնել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 63/5 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանել և կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին և քարով հարվածել է իր կողմից շահագործվող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին, ինչի հետևանքով կոտրվել է ապակին և դիպել 21-ամյա ուղևորուհուն, որին «շտապօգնության» խումբը տեղափոխել է հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1978 թ. ծնված Դավիթ Տ.-ն է, որը նույն օրը, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: