Մինչ հասարակությունն ակտիվորեն հետևում էր 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստին, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերին, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը երեկ հայտարարեց, որ նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։ 

Նախ, հարկ է նշել, որ Ղազարյանը, ով «Գարեգին Նժդեհի մասունքներն իր մեջ կրող Վայոց Ձորից է» և ում համար ՀՀԿ համագումարները «շատ լավ առիթ են կուսակից ընկերներին, համախոհներին և մտերիմներին տեսնելու համար»,  ի թիվս նախկինում ունեցած այլ պաշտոնների, եղել է նաև Վայոց Ձորի մարզպետ, ապա Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 

Նախկինում իրեն ու իր թիմին անպարտելի համարող ՀՀԿ-ական պաշտոնյան, պարզվում է, շատ արագ լեզու է գտել ներկայում  իշխանության աթոռն զբաղեցնողի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Ուշագրավ է նաև այն, որ «Իմ Քայլը» դաշինքի որոշ պաշտոնյաների շոկի է ենթարկել Ղազարյանի պաշտոն ստանալը։