«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում հստակ սկզբունք ունի՝ ընդունել և արձանագրել ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ձևավորված համամասնությունը: Այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք քննարկում ենք մի հարց, որը շատ բարդ ներկայացվեց: Հարցը չափազանց պարզ է, եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև այլ` հավասար պայմաններում, ես նախապատվություն կտայի կին թեկնածուին, եթե ստիպված լինեի ընտրել երկու քաղաքական ուժերի միջև, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետև ես իմ քաղաքական ընտրությունը վաղուց արել եմ: Բայց ես այս ընտրությանը մոտենում եմ այլ տեսանկյունից: Սա քաղաքական դաշտում մեր դաշինքի համար հստակ դիրքավորվելու հարց է, որը պետք է հիմնվի հստակ սկզբունքի վրա: Մի դեպքում կա սկզբունք, մյուս դեպքում չկա, սկզբունքը այն է՝ երբ հարգելով ժողովրդի ընտրությունը «Իմ քայլը» այլ ընտրություն չի կայացնում: Կա սկզբունք՝ ընդունել և արձանագրել ժողովրդի ընտրությամբ արդեն իսկ ձևավորված համամասնությունը»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ այս օրերին եղել են քաղաքական կոնսուլտացիաներ ու որոշակի բանակցություններ, որոնց արդյունքում որոշվել է ԱԺ կարևորագույն հանձնաժողովներից մեկի ղեկավարությունը զիջել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:

 ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ ՄիրզոյանըԱզգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը

իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է 

տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: