Եգիպտոսում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանը հունվարի 14-ին  հավատարմագրերի պատճենն է հանձնել Եգիպտոսի ԱԳ փոխնախարար, պետական արարողակարգի պետ դեսպան Հաթեմ Թագելդինին (Hatem Tageldin)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հաթեմ Թագելդինը շնորհավորել է Կարեն Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Կարեն Գրիգորյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրելու հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ։

Զրուցակիցներն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները՝ անդրադարձ կատարելով Եգիպտոսում հայ համայնքի մեծ ներդրմանը Եգիպտոսի մշակութային և հասարակական կյանքում։