Այսօր՝ հունվարի 15-ին, մեկնարկած ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նիստի օրակարգի հարցերից մեկը նորընտիր խորհրդարանի  ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունն էր:  Ինչպես արդեն նշել էինք, «Իմ քայլը» խմբակցությունից Աժ նախագահի տեղակալների թեկնածուներ են առաջադրվել Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: 

ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը: 

Ալեն Սիմոնյանն ընտրվեց՝ կողմ՝109, դեմ՝ 20, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, Լենա Նազարյանը՝ կողմ՝124, դեմ՝3, անվավեր է ճանաչվել երեք քվեաթերթիկ, իսկ Վահե Էնֆիաջյանը կողմ՝108, Մանե Թանդիլյան՝ 19: