ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի Early Warning նախագիծը Թուրքիան ներառել է երկրների տասնյակում, որտեղ  բռնությունների և զանգվածային սպանությունների վտանգ կա:

Թուրքիան Early Warning նախագծի՝ 2018-2019թթ ընթացքում բռնությունների և զանգվածային սպանությունների բարձր ռիսկայնություն ունեցող երկրների ցանկում 8-րդն է:Նշվում է, որ նախագծի վերջին երեք տարիների գնահատականներում Թուրքիան եղել է զանգվածային սպանությունների վտանգ պարունակող 15 երկրների ցանկում:

Նշվում է նաև, որ վարկանիշում Թուրքիայի դիրքը բարձրացել է այդ երկրում 2016թ. տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո: Երկրում զանգվածային սպանությունների ռիսկայնության գործոններն են նաև մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, ոչ ժողովրդավարական ռեժիմը, բնակչության մեծ քանակը, զանգվածային սպանությունների պատմությունը, քուրդ ապստամբների և Թուրքիայի իշխանությունների միջև շարունակվող զինված հակամարտությունը:

Early Warning նախագծի վարկանիշը գլխավորում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, երկրորդ հորիզոնականում Աֆղանստանն է, երրորդում՝ Եգիպտոսը: Եգիպտոսին հաջորդում են Հարավային Սուդանը, Պակիստանը, Եմենը, Անգոլան: