Ֆեյսբուքյան օգտատրե Սոնա Սեդրակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին

Օրերս Հայաստանի թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենալով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անրադարձ կատարեց տնտեական հեղափոխության համար բոլոր կարևորագույն հարցերին:Անրադարձ կատարվեց գրեթե բոլոր առաջնային նշանակության հարցերին: Խոսելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից, Գագիկ Ծառուկյանի կողմից հատկապես մեծ կարևորության արժանացավ հայ-չինական հարաբերությունների կայուն, բայց և շատ արագ տեմպերով զարգացւմը:

Չինաստանը հանդիսանում է աշխարհաքաղաքատնտեսական առանցքներից մեկը և մեծ ազդեցություն ունի համաշխարհային տնտեսական գործընթացների վրա:Հայ-չինական հարաբերությունները չափազանց կարևոր են, քանի որ Չինաստանը ցանկանում է վերականգնել դարեր շարունակ գործած մետաքսի ճանապարհը և այս տեսանկյունից Գագիկ Ծառուկյանի նկատառումներն ավելի քան տրամաբանական են:

Չինաստանը տնտեսական, գիտական արագ զարգացման առաջամարտիկներից է և նման տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում վիթխարի նշանակություն կունենա տնտեսության զարգացման համար:Քաղաքական առումով ևս Հայ-չինական հարաբերություները կարևոր են քանի որ Չինաստանը անդրկովկասյան տարածաշրջանը իր ուշադրության կենտրոնում է պահում՝ աշխարհաքաղաքական խաչմերուկ հանդիսանալու պատճառով:

Գագիկ Ծառուկյանի կողմից արդարացիորեն կարևորվում է չինական կապիտալի ներհոսքը ՀՀ, Հայ-չինական համատեղ ընկերությունների տեսքով,որոնք կխթանեն տնտեսական զարգացումը և միաժամանակ կլուծեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ:Չինաստանի տնտեությունը աշխարհում ամենաարագ զարգացողներից է և չինական փորձի ներդրումը Հայաստան պարզապես անհրաժեշտություն է: Գագիկ Ծառուկյանը խոսելով բոլոր առաջնային խնդիրների մասին որոնք հրատապ լուծում են պահանջում մատնանշեց խնդիրների լուծման առավելագույն արդյունավետ ուղիները,ինչպես նաև շեշտեց ազգային միասնականության կարևորությունը»: