ՀՀ կառավարությունում քննարկվել է  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, ներկայիս փոխնախարարի պաշտոնակատար Զառա Բաթոյանին նշանակել-չնշանակելու հարցը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ որոշ թեկնածուների հարցը ևս քննարկվել է:

Այն հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է հենց իրեն տեսնենք նախարարի պաշտոնում, քանի որ ներկայում ակտիվորեն շրջանառվում է այդ լուրը, փոխնախարարի պաշտոնակատարը նշեց. «Քանի որ դեռևս չկա նման նշանակում, չեմ կարող արևէ հստակ բան ասել: Պաշտոնապես հաստատվեու դեպքում բոլորը կիմանան»:

Զառա Բաթոյանը վստահ է, որ նշանակվելու դեպքում կկարողանա նման պատասխանատու և բարդ պաշտոնն զբաղեցնել. «Ցանկացած պաշտոն, ցանկացած աշխատանք, որը կվստահվի ինձ, ես պատրաստ եմ սիրով աշխատել»:

Հիշեցնենք, որ 2018թ հուլիսի 14-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Զառա Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ