«Պարոն Մարգարյանը ոչ իրատեսական գնահատական է տվել»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ  Մարգարյանի այն հայտարարությանը,  թե իրենք նոր իշխանություններին տուն են ուղարկելու և ստանձնելու են երկրի ղեկավարությունը: 

«Իհարկե, ՀՀ քաղաքացիները կորոշեն՝ որ քաղաքական ուժը կլինի հաջորդ իշխանությունը և չի բացառվում, որ դա լինենք նորից մենք և չի էլ բացառվում, որ չլինենք: Դեռ վաղաժամ է այդպիսի գնահատականներ տալ»,-ասաց ԱԺ նախագահը:

Հարցին՝ ի՞նչ գնահատական կտա այն հայտարարությանը, որ նոր իշխանությունը չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ չի կիսում  այդ կարծիքը: