«Ժամանակ» թերթը գրում է.

«Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը, ով 2018թ. հունիսի 5-ից զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը:

Վարդանյանը «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հովանավորյալն է, եւ այդ պաշտոնին է նշանակվում «Տաշիր Գրուպի» շահերը այս ոլորտում սպասարկելու համար Վարդանյանը 2016-2018թթ. աշխատել է «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբում Էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ղեկավար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվտանգության եւ վերահսկողության գծով տնօրենի տեղակալ:

Իսկ ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանը կնշանակվի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ այդ պաշտոնում եւս սպասարկելով Սամվել Կարապետյանի շահերը: Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ՝ լինելով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տասովշիկը ձախ եկամուտների ապահովման գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում