«Փաստ» թերթը գրում է.

«Կարմիր գծերի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս հարցի մասին բազմիցս է խոսվել, շեշտադրվել նաեւ այն մասին, որ այս հարցը քաղաքական որոշման հարթության մեջ է: Օրերս «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամները կրկին բարձրաձայնել էին խնդրից բխող հարցերի մասին, բացի այդ, վարորդներին հորդորել փակել համարները:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանին նախ հարցրեցինք՝ համարները փակելու տարբերակն արդյո՞ք պայքարի ճիշտ ձեւ է: