Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։