Հայաստանի նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար», - ասված է նախագահի հրամանագրում։