Ինդոնեզիական Բալի կղզու իշխանությունները մտադիր են տասը ԱՄՆ դոլարի չափով հարկ սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ զբոսաշրջային հարկից ստացվող եկամուտն ուղղված է լինելու շրջակա միջավայրի ու տեղական մշակույթի պահպանման ծրագրերին: Նշվում է, որ կղզում հատկապես սուր է պլաստիկ թափոնների խնդիրը:

«Զբոսաշրջիկները կհասկանան: Նրանք ուրախ կլինեն վճարել, քանի որ հարկը ուղղված է շրջակա միջավայրի ու տեղական մշակույթի պահպանմանը»,- ասել է նահանգապետ Վայան Կոստերը:

Ներկայում քննարկվում է, թե ինչ ձևով է գանձվելու հարկը: Հավանական է, որ այն ներառվի ավիատոմսի գումարի մեջ կամ հավաքվի օդանավակայաններում: