Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։Կայքի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։