Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Ղամբարյանը:
Ղամբարյանը մանրամասնեց, որ առաջիկայում զբաղվելու է գիտամանկավարժական գործունեությամբ և փաստաբանությամբ:
Հիշեցնենք, որ Արթուր Ղամբարյանը նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ կարգապահական հանձնաժողովի նախագահն էր և 2017թ նոյեմբերի 24-ին կայացած նիստում անդամների ձայների մեծամասնությամբ այդ պաշտոնում վերըտրվել էր: