Պետական բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներ հանձնելն անընդունելի է:

Այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով մարզպետների ու մարզպետարանի աշխատակիցների կողմից ստացած պարգևավճարներին, լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը:

«Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևավճարների մասով բյուջեի հատկացումների ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է, և պետք է բարձրացնել աշխատավարձերը, բայց բյուջեից այդքան մեծ թվով պարգևավճարներ չտալ ծառայողներին: Այն կարգադրությունները, որոնք արել են մարզպետները, անընդունելի են, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր պարգևավճարներ»,- ասաց Սամսոնյանը:

Մամուլում տեղեկությունները տարածվեցին, որ ՀՀ մի շարք մարզպետեր խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին: