Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» գործակալությունը:

«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմապլան համագործակցություն, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա ընդգծել է հայ-բելառուսական հարաբերությունների մաս կազմով առևտրա-տնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակամղվածությունը և պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր նախագծի, որը կհետարքրքի հայաստանցի գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում: