«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաեւ ոստիկանությունում, այդ թվում եւ ԱԱԽ կառույցի եւ ԿԸՀ համակարգերում: Որոշ տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առժամանակ հետո հրաժեշտ կտա իր պաշտոնին եւ, որքան էլ պարադոքսալ, կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. վերջինս կմնա անգործ:

«Մավրն իր գործը արեց, մավրը պետք է հեռանա. չնայած հեղափոխական Հայաստանում առաջին պաշտոնյան, որ պետք է լքեր իր պոստը, հենց Տիգրան Մուկուչյանը պետք է լիներ` ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ հին ընտրական համակարգով ու «հաշվողով» չէր կարելի ընտրության նոր որակ ունենալ` հին տիկի ու գինու հայտնի ասույթին հավատարիմ»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում