«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստն անցավ բավական լարված մթնոլորտում, եւ խորհրդի նախագահ ընտրվեց ոչ թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածուն՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, այլ երգահան Վահան Արծրունին:

Ի դեպ, նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ հավաքվել են Ծաղկաձորում եւ քննարկել են, թե ինչ անեն, որ տապալեն խորհրդի նիստը, փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելուն: 

Պատահական չէ, որ երեկ արդեն նրանք պահանջում էին հոգաբարձուների խորհրդի նիստը անցկացնել փակ: Նրանց առաջարկը մերժվեց: Երեկ մերժվեց նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությունը փակ անցկացնելու առաջարկը, եւ արդյունքում Արծրունին 21 կողմ ձայնով ընտրվեց: Իսկ նախարարի թեկնածու Համբարձումյանը ստացել էր 7 կողմ ձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում