Մոլլա Յաղուբը՝ «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի որդին, սպանվել Է Պակիստանում: Այդ մասին հայտնել Է IRNA իրանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Նշվում Է, որ Յաղուբը զոհվել Է Պակիստանի Փեշավար քաղաքում: Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ նա սկզբում վիրավորվել Է, իսկ հետո սպանվել անհայտ զինյալների կողմից:

Այլ աղբյուրների տվյալներով՝ մոլլա Յաղուբը նա առեւանգվել Է, իսկ այնուհետեւ սպանվել:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: