«Փաստ» թերթը գրում է. «Օրերս՝ հունվարի 17–ին, ՀՀ նախագահի հրամանով Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակվեց Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: Հայտարարագիրը ներկայացվել է ավելի վաղ՝ 2018թ. ապրիլին, երբ նա դեռ զբաղեցնում էր Ֆրանկաֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը: Նշված հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ պաշտոնատար անձի դրամական միջոցները 2017թ. հարկային տարվա սկզբում կազմել են 319 000 ՀՀ դրամ, 23 000 դոլար և 19 800 եվրո: Իսկ նշված հարկային տարվա վերջում այդ միջոցները համապատասխանաբար կազմել են 200 000  դրամ, 30 500 դոլար և 22 200 եվրո: Նշված ժամանակահատվածում ՀՀ դրամով ստացած եկամուտը կազմել է 405600 ՀՀ դրամ, որը գոյացել է կենսաթոշակից, իսկ 50 855 եվրոն՝ աշխատավարձից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: