Մասնագետ ենք բերել, ինժեներ կոնստրուկտոր, որ ծանոթացնենք քաղաքապետի հետ, որ ավտոբուսների արտադրությունը Հայաստանում լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Դուք գիտե՞ք, որ մինչեւ 2002 թվականը անհատ ձեռներեցներ են եղել տրանսպորտի ոլորտում, իսկ դրանից հետո 17 տարի վարորդը 24 ժամ աշխատում է, ստրուկ է դարձել: Եկել եմ՝ փրկեմ վարորդին»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

«Հա՞, դու էլ փրկի՞չն ես: Տաքսիստներին հավաքել եկել ես, էստեղ խոսում ես ավտոբուսի արտադրությունից»,-ասաց Ալբերտ Գեւորգյանը:

 

Տեսանյութը՝ News.am-ի։