ՀՀ վարչապետ Նիկոքլ Փաշինյանի որոշմամբ, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է առաջին փոխնախարար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ», - նշված է որոշման մեջ։

Նկատենք, որ սա այն նախարարություններից է, որը կառավարությունը ծրագրում է օպտիմալացնել, որը, փաստորեն, կղեկավարի փոխնախարարը։