Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Որքան ես գիտեմ՝ Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ: Գիտեք՝ նրանք հաճախ են շփվում և՛ հեռախոսով, և՛ շատ հաճախ հանդիպում են: Ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ, այդ իսկ պատճառով չգիտեմ՝ արդյոք կլինե՞ն փոփոխություններ», - անշել է Պեսկովը։