«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական:

Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» եւս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության եւ առողջապահության, ինչպես նաեւ երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ:

Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների եւ առաջարկում համագործակցել իրենց հետ: Թե ով է լինելու շարժման ղեկավարը, այս պահին հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում