Գիտակցելով իր մեծ պատասխանատվությունը ՀՀ մարզերում կյանքի որակի բարելավման, շինանյութի վաճառքի մշակույթի ձևավորման հարցերում, ԻԴԵԱԼ համակարգն այժմ հանդես է գալիս իր 2019-ի առաջին անակնկալով՝ Արթիկ քաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռելով հարմարավետության նոր չափանիշներով կատարել շահավետ գնումներ նաև Արթիկում նոր բացված խանութ-սրահից:
 
Խանութ-սրահի բացումը տեղի ունեցավ հունվարի 24-ին, Արթիկ քաղաքում, Անկախության 23 հասցեում:
 
Շիրակը այս անգամ ևս մեծ ոգևորությամբ դիմավորեց ԻԴԵԱԼ-ին, սպասումները շատ էին, նաև՝ արդարացված:
 
Քաղաքակիրթ առևտրի համար հարմարավետ պայմաններ, շահավետ առաջարկներ, սպասարկման բարձր մակարդակ, այս ամենն այժմ հասանելի են Արթիկի բնակիչների համար:
 
Նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն և ստեղծել նորանոր աշխատատեղեր նաև մարզերի բնակիչների համար՝ ԻԴԵԱԼ համակարգն ընդլայնում է իր խանութ-սրահների աշխարհագրությունը՝ ներկայանալով ընդարձակ, լուսավոր և շքեղ խանութ-սրահներով՝ որոնք իրենց չափերով, տեսականու ներկայացվածությամբ ձևավորում են շինարարարական ապրանքների և ծառայությունների նոր մշակույթ ողջ ՀՀ տարածքում:
 
2019-ի անակնկալները շարունակվում են ԻԴԵԱԼ համակարգում: