Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի պատիվ «Քարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Քարդիֆ» էր տեղափոխվել «Նանտ»-ից:

Հունվարի 21-ին ֆուտբոլիստ  հրաժեշտ է տվել նախկին թիմակիցներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել Ուելս: Թռիչքից մեկ ժամ անց այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Հունվարի 24-ին ոստիկանությունը որոշում է կայացրել դադարեցնել որոնողական աշխատանքները: 

ԱՊԼ-ի 24-րդ տուրի հանդիպումները կկայանան հունվարի 29-30-ը: